Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարչապետը մենաշնորհների դեմ պայքարում տրամադրված է վճռական

Վարչապետը մենաշնորհների դեմ պայքարում տրամադրված է վճռական
14.09.2016 | 21:42

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանում մեծ խնդիր համարեց ստվերն ու մենաշնորհները և վարչապետին հարցրեց, թե ինչպես է տեսնում այս խնդրի լուծումը: Վարչապետը ասաց, որ վճռական են տրամադրված մենաշնորհների դեմ պայքարում:

«ՀՀ տնտեսությունը բանաձև ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու վերարտադրվել՝ ոչ։ Փորձելո՞ւ ենք դա անել, թե ոչ, այո։ Կհաջողվի՞՝ կտեսնենք, տրամադրվա՞ծ ենք՝ շատ վճռական, որովհետև այլ ձև գոյություն չունի: Հարկեր փոխելով, բանաձևեր փոխելով՝ մենք տնտեսություն չենք կարող վերարտադրել»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց նա:

Կարեն Կարապետյանը հավելեց, թե մենաշնորհները միշտ չէ, որ վատ են:


«Բնույթից է կախված, նայած թե ինչպես են առաջանում, շուկան փոքր է, եթե բնականոն մրցունակ դաշտում է ձևավորվում, դա նորմալ է, իսկ եթե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին՝ դա արդեն այլ բան է»,-ասաց նա:


Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց, թե բնական մենաշնորհներին չի վերաբերում իր հարցը և հետաքրքրվեց, թե ինչպիսին է վարչապետի տեսակետը նոր Հարկային օրենսգրքի նկատմամբ, եթե իհարկե հասցրել է ծանոթանալ: Քոքոբելյանն ասաց, թե իր համոզմամբ, ՀՀ Հարկային օրենսգիրքը ՀՀ բիզնեսի նոր հնարավորությունները սահմանափակում է: «Ծանոթացել եմ, շատ բարդ հարց է, լուծում այս պահին չունեմ, դրա մասին կխոսենք»,-ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ